Armfootball.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսսիայի» և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիճանապարհները այս մրցաշրջանից բաժանվեցին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ինքն է ցանկություն հայտնել հաջորդ մրցաշրջանում հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

- Սա միանգամայն նոր իրավիճակ էր մեզ համար: Այս տրանֆերը մեզ դժվարությամբ տրվեց: «Մանչեսթերը» շժատ գրավիչ առաջարկ արեց: Եթե այն մերժեինք, ապա ֆուտբոլիստը մյուս մրցաշրջամում հեռանալու էր առանց փոխհատուցման, ու մենք միայն մեկ տարով երկարաձգելու էինք նրան փոխարինողի հարցը,- նշել է ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն:

«Բորուսսիան» հաջողություն է ցանկացել Մխիթարյանին առաջիկա մրցաշրջանի Պրեմիեր լիգայի ու Եվրոպայի լիգայի խաղարկություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել