Աճպարարությունը կայանում է նրանում, որ կամ ստացական չեն տալիս (ՃՈի արածը` պատիս, նախորդ գրառմամբ), կամ էլ , ինչպես օրինակ Արաբկիրի թաղապետարանի դեպքում է պատահել ինձ հետ, հույսները դնում են, որ քաղաքացին կտրոնը կարող է կորցրած լինի .. Դե գնացեք ու կրկին վճարեք, տուգանվեք..
Երբ գումար է գանձվում կամ դիմում մուտքագրվում, դա պետք է արձանագրվի համապատասխան բազայում!!! Ուր են արձանագրությունները, մատյանները???? Ինչու ձեր աշխատակիցները պատշաճ կերպով իրենց պարտավորությունները չեն կատարում, որ քաղաքացու ստացականից ու կտրոնից եք կառչում????
Տարիներ շարունակ թաղապեռարանի տեսուչը գալիս էր իմ տուն, գումար գանձում, նշումներ անում, սուրճ խմում ու գնում... Հետո պարզվում է իր արած նշումները չկան, ինքն էլ աշխատանքից դուրս է եկել ...
Էլ չեմ ասում, թե չգիտես ինչ հրաշքով, իմ անվան փոխարեն անչափահաս երեխայիս անունն է որպես տուգանվող..
Նույնը համատիրությունը .... Շենքի փտած, կաթացող տանիքի մասին երևի ամբողջ հանրապետությունը գիտեր, այդ թվում` քաղաքապետարանը, ում դիմել էի և օգնություն չէի ստացել... Սեփական ուժերով հիմնովի վերանորոգեցի, երեք անգամ ԶԻԼ մեքենա վարձեցի, որ հրդեհի վտանգ առաջացնող աղբը տանեն( ընդհանուր գումարը մոտ մեկ միլիոն դրամ): Շքամուտքի դռան, հիմնովին նորոգման համար 90 000 դրամ վճարեցի ու ... պարզվում է դեռ ես եմ պարտք համատիրությանը ու տուգանվում եմ ..
"Չեկ չունես", - ասում են համատիրությունից.. Երևի ֆայլա բազարի բանվորները ու Լիստ.ամով գտած ԶԻԼի վարորդները ու բանվորները ՀԴՄժ են տրամադրում ...
Աչք չունեք? Բարձրացեք տանիք ու տեսեք! Շքամուտք մտաք , չտեսաք???
Սա կոչվում է նագլիություն ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել