Հայ կանայք, դե գնացեք աղոթեք աստծուն, որ Եթովպական Սուրմա ցեղից չէք)))))
1. Սաոմայում հարսնացուի զգեստը պատրաստվում է թթի ծառի կեղևից:
2. Նիգերիան ունի գեղեցկության իր իդեալը: Եթե մինչև հարսանիքը (կամ հարսանիքից հետո որոշ ժամանակ անց) հարսնացուն ձեռք չի բերում փամփլիկ կազմվածք, փեսացուն իրավունք ունի նրան հետ տանել ծնողների մոտ:
3. Իսկ Քենիայում գոյություն ունի մի ավանդույթ, որի համաձայն հարսանիքից հետո մեկ ամսվա ընթացքում փեսացուն պարտավոր է հագնել կանացի հագուստ, որպեսզի կարողանա հասկանալ թե ինչ ծանր է կին լինելը՝ հատկապես Քենիայում:
4. Նամիբիյում քողի փոխարեն հարսնացուի գլխին հագցնում են այծի կաշվից պատրաստվում հատուկ հարդարանք, որը կոչվում է «Էկորի»:
5. Եթովպական Սուրմա ցեղի ավանդույթի համաձայն, մինչև հարսանիքը հեռացնում են աղջկա ներքևի ատամները, ծակում են շրթունքը և այնտեղ տեղադրում են կավե սկավառակ: Ժամանակ առ ժամանակ այն փոխում են ավելի մեծ տրամագիծ ունեցող սկավառակով:
Որքան տրամագիծը մեծ լինի, այնքան հարսնացուի օժիտը շատ կլինի, որովհետև այնտեղ սկավառակը խորհրդանշում է հարսնացուի ընտանիքի հարստության մակարդակը:
6. Յավա կղզում և էլի որոշ երկրներում ամուսնությունը գրանցելուց առաջ զույգը պետք է տուրք վճարի բյուջե: Սակայն ոչ գումարային այլ մկների պոչերով: Նորապսակները պետք է որպես ամուսնական տուրք 25 պոչ հանձնեն տեղի ադմինիստրացիային:
7. Ալբանիայում ամուսնական առաջին գիշեր հասկացությունը պայմանական բնույթ ունի: Ըստ ավանդույթի երեք օր և երեք գիշեր նորաթուխ կինը պետք է դիմադրի ամուսնու սեռական ոտնձգություններին: Դա արվում է չար հոգիներին շփոթեցնելու համար:
8. Իսկ նենեցները առանձնապես չեն անհանգստանում հարսանեական խորտիկների հարցով և հյուրերին մատուցում են եղնիկի հում միս:
9. Ամեն ինչ ավելի պարզ է Նոր Գվինեայի մոտ գտնվող Տրոմբրինում: Ուզու՞մ ես ամուսնանալ: Ցեղի մյուս անդամների ներկայությամբ ապագա ամուսնուդ հետ կեր նույն ափսեից: Կերա՞ր: Այժմ դու ամուսնացած մարդ ես:
10. Եվ վերջապես, եթե դուք ներկա գտնվեք Բալի կղզում տեղի ունեցող հարսանեական արարողությանը, ապա բավականին կզարմանաք հարսանեկան սեղանի շուրջ տեսնելով միայն կանանց: Իսկ տղամարդիկ հանգստանում են: Չէ որ այն համեղ կերակուրները, որոնք ուտում են իրենց կանայք պատրաստել են հենց նրանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել