Հասանք…

-Էս քսան տարի ա ամեն գարուն այգումս հա ծառ եմ տնկում ու տնկում, ոչ մինն էլ ա չի բռնում: 
-Ջրո՞ւմ ես:
-Ա խի պրտադի՞ր ա:

Քաղաքապետը հանձնարարել է, որ այս տարի նախատեսվող ծառատունկը կազմակերպվի բացառապես ոռոգելի տարածքներում:

Ազգս դեգրադացման ինչ աստիճանի պիտի հասած լինի, որ ամենաբարձր պաշտոնյաների մակարդակներով հնչեցվեն ինքնին պարզ ու սթափ տրամաբանության տեսակետից միարժեք լուծումներ պարունակող գաղափարներ, մտքեր, հասկացություններ: Սակայն, երևում է՝ իրոք կարիքը կա: Ահա այս անկախության քսան տարիներից գոնե տասնհինգում մենք ազգովի ծառատունկ ենք անում, սակայն կանաչ տարածքները գնալով կրճատվում են, քանզի այլ է տնկողը և ուրիշ` ջրողը, մենք պայքար ենք մղում կաշառակերության ու ազգային հարստության ավարման դեմ, բայց արդյունքի չենք հասնում, ազնիվ, արդար, թափանցիկ (ինչ էլ բառեր են) ընտրություններ ենք կազմակերպում, բայց ամեն անգամ «թքում ենք փայտիկին», աղանդների դեմ ենք պայքար մղում, ավետարանները թևերի տակ դրած փողոցեփողոց ման եկող անտեղյակ ցավագարներին ենք պախարակում ու հալածում, սակայն ամենամեծ` հոգևոր ու մարմնավոր պոռնկություն ու միասեռականություն, ամբարտավանություն ու ամեն վայրկյան մարդկանց, հատկապես մատաղ սերնդի մոտ անասնական բնազդներ սերմանող, խեղճ ժողովրդիս միայն մարմնավոր հաճույքների մասին անրջել քարոզողին` հեռուստատեսությանը, պաշտպանում ու հովանավորում ենք պետականորեն: Այս շղթան անվերջ է, ինքներդ շարունակեք: Բայց ի՞նչ օգուտ կա դրանում: Մինչև չգտնենք այս ամենի բուն, խորքային պատճառները, ոչինչ չի ստացվի: Իսկ պատճառները, առաջին հերթին, մեր մեջ պիտի փնտրվեն: Գուցե մեր անտարբերությունն է պատճառը: Գուցե մեր աչքի առաջ չորացող ծառի արմատներին, եթե անգամ այն մենք չենք տնկել, «պետական» է, ուրիշի է, ինքներս մի դույլ ջուր լցնենք, կամ ասենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել