ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի առնչույթամբ կառավարության այսօր ընդունած որոշման համաձայն, նախատեսված է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տվյալների թվայնացում և հրապարակում:
Ծրագրի իրականացման արդյունքում պետք է թվայնացվի ֆոնդում առկա օգտակար հանածոների մոտ 750 հանքավայրերի և 600 հանքերևակումների վերաբերյալ կազմված շուրջ 12,000 երկրաբանական հաշվետվություններ և 8,000 միավոր քարտեզագրական և գծագրական փաթեթներ: Յուրաքանչյուր հանքավայրի մասին տեղեկատվությունը կազմված է 2-3 գրքերից: Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության աշխատակազմը ձեռք է բերել որոշման հավելվածում նշված սարքավորումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1754875238062908&id=100006213469551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել