Ասում են՝երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ունենալ.
1.Հոգեկան բավարարվածություն,
2.Ֆիզիկական բավարարվածություն,
3.Նյութական բավարարվածություն:
Ես գրել եմ դրանք ըստ կարևորության, որոնք ունեն, իհարկե, իրենց ենթատեքստերը: Սրանցից մեկնումեկի նվազումով է բացատրվում ապերջանիկ լինելու զգացողությունը: Իհարկե, երջանկություն կոչվածը հարաբերական մեծություն է: Ինձ համար առաջնային է հոգեկան բավարարվածության առկայությունը, իսկ ինչ-որ մեկին էլ՝ նյութականը կամ ֆիզիկականը: Բայց թույլ տվեք լրացնել, որ ֆիզիկական ու նյութական բավարարվածության նվազումը կարելի է լրացնել հոգեկան բավարարվածությամբ, իսկ հակառակը չեք կարող պնդել: Մի՞թե չկան այնպիսի մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով չեն ապրում սեռական կյանքով, բայց երջանիկ են իրար հետ, որովհետև նրանց ջերմությունը լրացվում է հոգեկան կապվածությամբ: Մի խոսքով, կարծում եմ՝ երջանկությունը այս երեք, այսպես ասած, զգացողությունների ներդաշնակությունն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/362341277207409
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել