Իբր՝ քայլեր են ձեռնարկվում, էս են անում, էն են անում։
Տո ոչ մի բան էլ չեք անում դուք։
Կոնկրետ փաստ՝ իմ ծանոթներից մեկը սեփական մեքենայով Ռուսաստանից չի կարողանում հետ գալ, որովհետև Լարսը փակ է, Նովոռոսիյսկի նավահանգստից էլ մարդատար մեքենաները լաստանավով չեն տեղափոխվում։
Բայց հարցը էս չի, այլ ոչ կոմպետենտությունը։ Մինչև էդ ինֆորմացիան ճշտեցինք, օրվա կեսն անցավ։ Զանգում ես Տրանսպորտի նախարարություն, ասում են մենք էդ հարցով չենք զբաղվում, զանգեք ԱԻՆ։ Զանգում ես ԱԻՆ, հարցը լսում են, համարդ վերցնում են, որ զանգեն, ու մնում ես սպասելով։ Գյուղնախարարությունից ասում են՝ զանգեք Սպայկա։ Սպայկայում հեռախոսին չեն պատասխանում։
Սկի տեղեկացման հարցում ձեր վրա հույս դնել չի կարելի, ուր մնաց՝ կոնկրետ օգնության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել