Հոգեբանական վէպի վարպետ, ազգային-հասարակական եռանդուն գործիչ, մտաւորական ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆԻ ծննդեան օրն է այսօր... Հայուհի մը՝ որ պեղեց հայ կնոջ հոգեկան աշխարհը...իր զգայուն հոգիով եւ խորաթափանց հայեացքով...եւ գրեց իր վէպերը, մաքրամաքուր արեւմտահայերէնով, ինքնուրոյն ոճով... 1909-ի Ատանայի կոտորածներէն ետք, գնաց աղէտի վայրը՝ աղէտեալներուն օգնութեան գործը կազմակերպելու, տագնապեցաւ անոնց հետ եւ գրեց իր մեծ վէպը՝ «Աւերակներուն մէջ».... Մեծ եղաւ տակաւին իր ներդրումը ԶԱՐԹՕՆՔ-ի մեծ շարժումին մէջ, ազգային ինքնագիտակցութեան նոր որակ բերելով Պոլսոյ եւ գաւառներու հայ հանրութեան, ի մասնաւորի հայ կանանց... Ապա ներգաղթեց Խորհրդային Հայաստան, ուր զոհ գնաց ստալինեան մաքրագործումներուն... Ճշմարիտ ՄՏԱՒՈՐԱԿԱՆ ՀԱՅՈՒՀԻԻ ՏԻՊԱՐ մը՝ արդարեւ, որ ամբողջական նուիրումով տքնեցաւ՝ հայ ճնշուած ու բռնադատեալ մեր ժողովուրդին լուսաւորութեան ի խնդիր... ԽՈՐԻՆ ՅԱՐԳԱՆՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԻՐ ԱՆՄԱՀ ՅԻՇԱՏԱԿԻՆ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/410056532418798
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել