Ինչով է տարբերվում մեծ ֆուտբոլիստը աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստից: Մեծ ֆուտբոլիստն ունի ամեն ինչ՝ տեխնիկա, խելք, հոտառություն, տաղանդ: Բայց թիվ մեկը լինելու համար նույնիսկ էդքանն է քիչ: Թիվ մեկը պետք է լինի լիդեր, այսինքն՝ 1. հաղթանակը լինի նրա համար ամենից վեր էս կյանքում, իրանից էլ վեր, հաղթանակի անզուսպ ցանկություն ու կամք ունենա, իսկական, ոչ թե "բոլորն էլ ուզում են հաղթեն, եթե ստացվի", այլ նենց որ դա իրա կյանքի իմաստը լինի, 2. Պիտի կարողանա ճիշտ պահին իր հետեւից տանել մյուսներին, էնքան կամք ունենա, որ ուրիշների կամքն էլ մոբիլիզացնի, ղեկվարի, յուրացնի, 3. Վճռական պահերին դրսեւորի բարձրագույն որակներ, թեկուզ մենակով, 4. 10 ձախողումից հետո էլ հաղթանակի ցանկությունն ու հավատը չկորցնի ու չհանձնվի: Ասած ինչ է՝ երբեք չհամեմատեք Մեսիին ու Մարադոնային: Դուք չեք կարող նրանց համեմատել միայն տեխնիկական տվյալներով, տաղանդով եւ այլն: Մարադոնան անվիճելի թիվ մեկն էր, որովհետեւ կարող էր մենակով իր թիմը տաներ դեպի հաղթանակ: Մարադոնան էն մարդն էր, որը երբ կար, ոչ ոք չէր կասկածում, թե ո՛վ է թիվ մեկ ֆուտբոլիստը, չնայած ինքը խաղում էր երբ խաղում էին Պլատինին, Ռումենիգեն, Ստոիչկովը ու էլի բազմաթիվ էպիկական դեմքեր: Նա թիվ մեկն էր, որովհետեւ նրա հաղթանակի կամքը չուներ չափ ու սահման, ու նա վճռական պահին խաղն իր վրա էր վերցնում: Եթե ոչ 1986-ին, ապա 1990-ին հաստատ նա հենց մենակով տարավ իր թիմը ֆինալ: Ով հիշում է 90 թվի առաջնությունում Արգենտինայի հավաքականը, կհասկանա ինչ եմ ասում: Վստահ եմ, որ 94-ին էլ, եթե դոփինգ սկանդալը չլիներ, նա էլի Արգենտինան տանելու էր առնվազն ֆինալ: Ու նա երբեք չէր ասի՝ լքում եմ միջազգային ֆուտբոլը, որտեւ տենց էլ չհաղթեցի: Էս ամենը գրեցի, ոչ թե որովհետեւ էդքան կարեւոր են էդ անձերը, այլ սկզբունքը՝ ցանկացած ոլորտում սովորական մեծն ու տաղանդավորը՝ թիվ մեկից տարբերելու: Նաեւ ժամանակների տարբերությունը: Իմ ասած թիվ մեկը լինելու համար, իհարկե, նախ պետք է իրապես հասուն մարդ լինել, ոչ թե մանկապարտեզ: ) Հ.Գ. Էս հարցում շատ անզիջում եմ՝ այլ կարծիք չեմ ընդունում: Նաեւ՝ Մեսի-Ռոնալդու "ցռաչ" եւ այլ "ռեալ-բարսելոնա" չառաջարկել՝ ինձ դա հետաքրքրիր չէ՝ ես էդ վեճում Դանդի Յունայթեդի, Կիլմարնոկի ու Արարատի կողմից եմ: ))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: