2016 թվական, հունիսի 24
Հայաստան այցելեց կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս առաջին Պապը
«Այց առաջին քրիստոնյա երկիր». Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այսպես անվանեց Հայաստան իր ուխտագնացությունը: Եռօրյա այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար, Սուրբ և անմահ պատարագ մատուցեց Գյումրիի Վարդանանց հրապարակում, Երևանի Հանրապետության հրապարակում մասնակցեց էկումենիկ արարողությանն ու խաղության աղոթքին, Մայր աթոռում ներկա գտնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուցվող պատարագին և այցելեց Խոր Վիրապ: Այս այցը նշանավորվեց նաև նրանով, որ Հռոմի պապը փոխեցնախապես գրված իր ելույթի տեքստը և օգտագորեց «ցեղասպանություն» բառը:

Այս այցը հսկայական հոգևոր-բարոյական լիցք հաղորդեց հայ ժողովրդին:
2016 թվական, ապրիլի 22
Հոլիվուդյան ճանաչված դերասան Ջորջ Քլունիի այցն Հայաստան
Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանում էր ճանաչված ու սիրված դերասան Ջորջ Քլունին: Նա ժամանել էր Երևան` մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Այցի ընթացքում Քլունին աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և ներկա գտնվեց հոգեհանգստյան կարգին:
Այս այցի մասին գրեցին մի շարք հայտնի միջազգային պարբերականներ ու կայքեր:
2015 թվական, ապրիլի 8
Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանն ու իր ընտանիքը
Իր 4-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը հասցրեց զբոսնել Երևանում, հանդիպել վարչապետի հետ, լինել Գառնիում, այցելել Ծիծեռնակաբերդ` իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, լինել Գյումրիում: 8 օր ամբողջ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված էր դեպի Հայաստան: Այցի ամենատպավորիչ հատվածը Քիմի ամուսին, աշխարհահռչակ ռեփեր ու, ինչպես հայերն են սիրում ասել` «մեր փեսա» Քանյե Ուեսթի համերգն ր Կարապի լճում:
2015 թվական, ապրիլի 23
System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում
Հայազգի անդամներ ունեցող հայտնի ամերիկյան System of a Down ռոք խումբը «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ տվեց նաև Երևանում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված անվճար համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգի ամբողջ ընթացքում հորդառատ անձրև տեղաց, բայց անգամ դա չխանգարեց հազավաոր մարդկանց մինչև վերջ Հրապարակում մնալ ու վայելել այդ անկրկնելի էներգետիկան:
Վերջին տարիները Հայաստանի ու հայերի կյանքում յուրահատուկ վերելքի ու հաղթանակների տարիներ են: Այս բոլոր այցերը լայնորեն լուսաբանվել են միջազգային մամուլի կողմից, եղել են բոլորի ուշադրության կենտրում: Ստիպել են աշխարհին խոսել հայերի ձայնով, ապրել հայի ցավով ու հաշվի նստել մեր երկրի հետ: Մենք կանք, եղել ենք ու կլինենք: Աշխարհը դեռ շատ է լսելու ու խոսելու իմ փոքրիկ, բայց հպարտ պետության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել