Ես կոնկրետ չգիտեմ, ով է պատասխանատու Հռոմի Պապի այցի կազմակերպման, բայց իմ խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել այդ մարդկանց: Ընտիր կազմակերպված է ու արժանավայել, առանց քծնանքի ու ավելորդ շարժումների:
Ես հպարտ եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը հավասարը հավասարին շփվում է հարյուր միլիոնավոր հետևորդներ ունեցող Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ:
Այդ իրավունքը ու հարգանքը մենք ձեռք ենք բերել դարերի ընթացքում, պայքարելով:, տառապելով, բայց այդպես էլ չուրանալով:
Շատ եկեղեցիական առաջնորդներ կերազեին հավասարը հավասարի լինեին Հռոմին, շատ եկեղեցիների առաջնորդներ կուզենային ունենային այն ազդեցությւոնը որ հայերն ունեն Երուսաղեմում ևամբողջ աշխարհում:
Շատ քիչ բան ունենք, որ հպարտսնալու արժանի է, իսկ ունեցածն էլ չենք կարողանում վերաիմաստավորել: Կամ չենք ուզում:
Ես գիտեմ, որ մեր Եկեղեցում կան խնդիրներ: Բոլորի մոտ կան:
Բայց օգնելու և ծանր պահին կողքը կանգնելու տեղը շատերը գերադասում են հարվածել և հայհոյել: Ինքնահաստատվել ու մրոտել:
Այսպիսիները երևի սեփական ծնողին էլ ծերատուն կհանձնեն:
Ես գիտեմ, որ այս գրառումը շատերի սրտով չի լինի: Բայց ճիշտն ասած, շատ չեմ նեղվում: Նեղվելը թույլերի բաժինն է:
Հայաստանում ֆանտաստիկ էներգետիկա է այս քանի օրը: Եվ լավ կլիներ, բոլորս մի փոքր նրանով լիցքավորվեինք:
Բարությամբ, հարգանքով, սիրով:
Նեգատիվի համար միշտ էլ ժամանակ կլինի:
Իսկ այս պահերը շատ չեն:
Հպարտության, սիրո ու հարգանքի:
Աստված մեզ պահապան:
Հ.Գ. Մի գրեք վատ բաներ մեկնաբանություններում: Մի մրոտվեք: