Գյուղատնտեսության ոլորտում «գռդոն»-ի ահռելի չափաբաժինը ընկնում է կենդանիների առք ու վաճառքի ճյուղին: Հենց այս նշված ճյուղում է, որ նույն կենդանուն ներկայացնում են տարբեր ցեղատեսակների փոխարեն: Օրինակ նույն ճագարին վաճառում են` որպես շատ մեծացող հսկայի կամ գաճաճ ճագարի փոխարեն: Ամենահետաքրքիրն այն է, որ նշված կերպ աշխատող վաճառողները գտել են խարդախության հետքը կորցնելու եղանակը: Վաճառողները գնորդին սխալ ցուցումներ են տալիս կենդանուն խնամելու ձևերի ու ճիշտ վարվելակերպի մասին, որի հետևանքով կարճ ժամանակ անց կենդանին սատկում է: Ճագար վաճառողների ամենահայտնի խարդախությունը, դա գնորդին հավաստիացնելն է այն մասին, որ ցանկացած կենդանի ուտում է ամեն ինչ, այդ թվում կաղամբ և կանաչ խոտ՝ առանց ադապտացիոն շրջան անցնելու:
Սպառողների հետ այսպիսի անպատասխանատու վարվելակերպը բերում է նրան, որ մարդիկ թերհավատորեն են մոտենում բոլոր արտադրողներին:
Մյուս հրապարակումներումս կանդրադառնամ նաև գյուղատնտեսության ոլորտի այլ ճյուղերում առկա ամենահաճախ հանդիպող խարդախություններին, որպեսզի մեկի «գռդոն»-ի պատճառով չտուժի մնացածի բիզնեսը: