Ֆեյսբուք (անգլ.` facebook, էդ մեր վինետկայի ավելի գլոբալ տարբերակն ա` տենց գիրք ա, մեջը էդ վիպուսկի բոլոր դասարանների վինետկեքը միասին)` սոցիալական ցանց, ամենամեծն ու ամենաթույնը ու ամենափողաբերը աշխարհում, հայաստանցի բիդլո-շրջանակներում հայտնի իբրև «կապուտ Ադնակլասնիկ»: Շնորհակալություն ՄարկՇաքարյանին Ցուկերբերգին:

Նախապատմություն

Սֆաթդավթարը (թուրք.` սֆաթ` սֆաթ, դավթար` գիրք) ծնվել է մեր կյանքը ավելի պայծառ սարքելու առաքելությամբ 2004 թվականի: Հեղինակը էթնիկ ջհուդ հրեա, մանումենտցիՕքսֆորդցի Ցուկերբերգն է: Ռեֆերատների սայթը ասում ա, որ 20-ամյա (!!!!!) Շաքարյանը նստել ու գրել ա Ֆեյսբուքի նախատիպը նրանից հետո, երբ իրեն լքել է իր ընգերուհին: Հիմա ասենք սենց մի պահ լռվեք, ընկղմվեք ձեր Հոգու խորքը ու հիշեք՝ ինչ եք դուք ստեղծել լքվելուց լոմկա եղած ժամանակ: Ոչի՞նչ: Ուրեմն Ցուկերբերգը արժանի ա իրա 5 միլիարդ ամերիկյան խառը կանաչուն, իսկ դուք` ոչ: Ինչևէ, հասկանալով, որ էն աղջիկը իրան մեկ ա խանգարում էր, իսկ Ֆեյսբուքը Վաղըչէմսյոր կհեղափոխի ինտերնետները, տղեն (այս դեպքում պադռազումիվայեցա Ցուկերբերգը) սկսում ա զարգացնել գաղափարը՝ դուրս գալով համալսարանի սահմաններից, փող դնելով գործի մեջ և այլն: Մնացածի մասին խնդրում ենք դիմել վերջապես Ձյաձ Վիկիպեին

Հայերն ու Ֆեյսբուքը

Հայերուն մեջ Ֆեյսբուքը բավական երկար ժամանակ անտեսված էր, քանզի ի տարբերություն Աղջիկ կպցնելու սայթի ավելի խուճուճ-մուճուճ ա: Թեև այդ խուճուճությունը պայմանավորված է նախ և առաջ ֆունկցիաների անհամեմատ բազմազանության հետ: 2010 թվականի գարնան տվյալներով Ֆեյսբուքում գրանցված է ՀՀ 50 հազար քաղաքացի, իսկ Ադնակլասնիկում` 300 հազար: Մի կողմից մտահոգիչ ա, մյուս կողմից էլ, գիտեք, ավելի լավ ա Ադնակլասնիկի էդ բանակը չլցվի Ֆեյսբուք, շատ շնորհակալ ենք: Ի դեպ, սենց խոսում-խոսում ենք, հա մոռանում ենք նշել, որ մի խիլա ՀՀ քաղաքացի (155 հազար) օգտվում ա Ֆեյսբուքի նագլի քոփիփեյսթից ռուսական ՎԿոնտակծեից:

Ադնկլասնիկն ընդդեմ Ֆեյսբուքի

Ինչո՞վ ա Ադնակլասնիկը ավելի թույն Ֆեյսբուքից: Մի քանի կետ ընդամենը.

  • Ախպեր, Ադնկլասնիկում կարում ես մտնես աղջկերքի նկարներ, բաներ նայես, կպցնես, բան: Մտնում ես Ֆեյսբուք, ախպեր, բան չես ջոգում, ուրիշների էջն էլ չի թողնում մտնես, եթե քո դրուզյաների մեջ չկա, ի՜:
  • Ախպեր, դե Ադնակլասնիկը գոնե ռուսերեն ա, կարում ես հասկնաս` ինչ անես, Ֆեյսբուք մտնում ես` անգլերեն ա, եսիմ ինչ ա....
  • Ապե, դե խոսքի մտնում ես, նկարը բացում ես, բայց դաժե 5+ չես կարում դնես, լայքը-մա՞յքը որս էր:

Քստածի, որոշ ժամանակ առաջ Ադնակլասնիկի շեֆությունը հասկացավ, որ պետք ա մի քանի բան պլեճ անել Ֆեյսբուքից ու արեց (ստատուս, ֆոտոալբոմներ և այլն), բայց որոշ ծառայություններ, մասնավորապես բավական կարևոր` չընկերներից արգելափակել պրոֆայլը` վճարովի են: Սվոլըչի:

Ֆեյսբուքը` հայեցի

Այս պահի դրությամբ Ֆեյսբուքը հասանելի է 70 տարբեր լեզուներով (ամենաբոցը ծովահենային անգլերենն ա), այդ թվում` հայերենով: Քանի որ թարգմանությամբ զբաղվում են շարքային օգտագործիչները (ասում են, թե էդ 70 լեզուների թարգմանելուն մասնակցել է 300 հազար ֆեյսբուքեր), ապա տեղ-տեղ հանդիպում են խնդալու ինչ-որ պահեր (օրինակ, Write something about yourself-ի թարգմանությունն այսպիսին է` «Գու մասիդ բան մը գրե» :ՃՃՃՃ), չնայած ընդհանուր առմամբ ամեն ինչ օքեյ ա: Օքեյ ա էնքան, մինչև իրանց մեծ քաքի տեղ չեն սկսում դնել հարևան երկրի բնակիչները:

Ազերներն ու հայերն ու Ֆեյսբուքը

Քաջարի ազերների վրեժը Ֆեյսբուքում

2010 թվականի հուլիսի 2-ին հարևան երկրի ազերները (AzPatriot խմբի առնանդամները) դավադրաբար ներխուժեցին հայեցի Ֆեյսբուքի թարգմանչաց տարածքը և սկսեցին ֆեյսբուքյան տերմինների թարգմանությունները փոխարինել անգլիալեզու հակահայկական պրոազերական` իրանց հույս տվող ինչ-որ ռեպլիկներով (Long live Azerbaijan, Karabakh=Azerbaijan): Ինքնահաստատվում էին: Հայոց ինտերնետներումառաջիններից մեկն ով ահազանգեց այս իրողությանը կոմրադ Ալքիմիկոսն էր, որն իրավացիորեն պնդում է, թե մեր հարևանները եզ են: Մոտակա մի քանի օրվա ընթացքում` ռեփորթների և ակտիվ վերականգնողական աշխատանքների շնորհիվ հայեցի պլատֆորմը վերականգնվեց, բայց հուլիսի 7-ի դրությամբ ազերական տռոցները դեռ առկա են: Պայքարը շարունակվում է:

Անուն, անվանել

Ազերախառը գրգրռումներից հետո հայեցի Ֆեյսբուքի օգտագործիչները նետվեցին ուղղելու սխալը` ռեփորթ անել թշնամու տռոցները, վերականգնել արդարությունը և ընդհանրապես միահամուռ ուժերով Ֆեյսբուքն էլ ավելի հայեցի սարքել: Սակայն կիրքը մի քիչ չափից շատ էր և արդյունքում հայալեզու Ֆեյսբուքում բոլոր օգտագործիչները կորցրին իրենց անունները, կոչվելով Անուն, անվանել: Շատ զավեշտալի էր: Հատկապես այն դեպքերում, երբ օգտագործողի ավատարը վերջինիս լուսանկարը չէր բնավ: Բարեբախտաբար, խնդիրը շուտով լուծվեց: Խնդիրը, ժամանակավորապես լուծվելով, կրկին վերադարձավ: Ավելին, երբ ուզում ես մասնակցություն ունենալ թարգմանության մեջ և փորձել կարգի բերել անտեր հայերեն ֆեյսբուքը, հայտնվում է հետևյալ գրությունը. The Translation Application is currently closed for Facebook in Հայերեն. Please check back later.: Ուռոդներ: ՈՒՊԴԱՏԵ. արդեն օքեյ ա:

Ֆեյսբուքը ժողովրդական բանահյուսության մեջ

Ֆեյսբուքային ցանցառ Ալեքսանդր Քալանթարյանը չափածո ֆորմատով ներկայացնում է Ֆեյսբուքի և վիրտուալ աշխարհի ընդհանրապես ազդեցությունը համայն հասարակության վրա: Ստեղծագործությունը գգոչվե «Ֆեյսբուքի զոհերը»: Ահավասիկ.

Մեր սերը բուռն էր, լիաթոք ու խենթ,

Տառապանք ու կիրք, արցունք ու արբունք…

Սակայն իդիլլիան կորավ առհավետ

Երն laptop առանք ու մտանք facebook:

 

Ժպիտը դարձավ զույգ կետ` փակագիծ,

Ընկերությունը` վիրտուալ մի խումբ,

Սիրո ուղերձը` պարզունակ message,

Համերգն ու կինոն` winamp և you-tube:

 

Թափառելու տեղ` մենք browse ենք անում,

Նկարվում` արագ մուտք անում profile,

Եթե search է պետք, մտնում Google.ru,

Եվ yahoo-ի հետ ապրում համաքայլ:

 

Ստրուկ ենք դարձել` սեփական կամքով,

Պարուրել է մեզ ցանցը-սարդոստայն,

Սեքսն էլ կդառնա շուտով e-mail-ով,

Ու երեխաներ կծնվեն online:

Ականավոր ֆեյսբուքահայեր

Ֆեյսբուքի ականավոր սֆաթներից են.

  • Հայոց ինտերնետների առասպելական կերպարներից ամենաառասպելականը... ԴՕՐԻԱՆԸ!!!
  • Ականավոր լրագրող Սմբատ լրագրողը
  • Անաստվածների համար մեկ թշնամի, Հայ առաքելական եկեղեցու հույսն ու ապավենը Ֆեյսբուքում` Վանեցի Ռուբինը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել