Ամերիկյան «Նիմից» դասից մի քիչ փոքր ու ֆրանսիական «Շառլ դը Գոլ» դասից մի քիչ մեծ 2 ատոմային ավիակիր (10 միլիարդ ֆունտ արժողությամբ) կառուցող Մեծ Բրիտանիան ԵՄ-ում մնար, անունն ի՞նչ դներ: Ինչ-ինչ, բայց հաշվել բրիտանացիները լավ գիտեն: Պոտսդամյան աշխարհակարգը սպառված է, իսկ Եվրոպայից ամերիկյան բանակի դուրս գալուց հետո Գերմանիան ԵՄ-ն վերածելու էր 4-րդ Ռայխի, իսկ բրիտանացիներին` սլովակներին ու էստոնացիներին թայ դարձներ: Ի դեպ, դը Գոլը ժամանակին ասում էր, որ Մ. Բրիտանիան Եվրոպայի «տրոյական ձին է», երևի չէր սխալվում...

Այնուամենայնիվ, Մ. Բրիտանիայի քայլը հասկանալու համար պետք է աչքի անցկացնել բրիտնական արտաքին քաղաքականության վերջին 500 տարիների պատմությունը: Մեկ անգամ չէ, որ իմպերիան ինքնաիզոլացվել է կղզու վրա` ընդդեմ Ֆրանսիայի գործակցելով բաժան-բաժան եղած գերմանական իշխանությունների հետ, իսկ 19-րդ դարի 2-րդ կեսին` Գերմանիայի միավորումից հետո, դաշնակից էր Ֆրանսիային, քանզի միայն միավորված Գերմանիան ունի պոտենցյալ հնարավորություն ամբողջ ցամաքը մոբիլիզացնելու ընդդեմ Մ. Բրիտանիայի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել