Բրիտանացի՝ այս անգամ արդեն բժիշկները, հաղորդել են սմարթֆոնները մթի մեջ օգտագործելու հետևանքով ժամանակավոր կուրանալու դեպքերի մասին:
Երկու կանայք՝ 22 և 40 տարեկան, գանգատվել են տեսողությունը մինչև 15 րոպե տևողությամբ կորցնելու կրկնվող դեպքերի մասին: Հոդվածն ախտանիշների նկարագրության և ուսումնաիրության արդյունքների վերաբերյալ հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում:
Կանայք անցել են մի շարք բժշկական մանրակրկիտ հետազոտություններ՝ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա և սրտանոթային գործունեության ուսումնասիրություն: Սակայն բժիշկները որևէ խախտումներ չեն հայտնաբերել, որոնք կազդեին տեսողության գործունեության վրա:
Ակնաբույժին հաջողվել է զրույցների ընթացքում պարզել, որ այդ կանայք մահճակալին կողքի վրա պառկած, մի աչքը հենած բարձին, մթի մեջ՝ մյուս աչքով նայել են սմարթֆոնի էկրանին:
Այդ ընթացքում մի աչքը ընտելանում է լույսին, մյուսը մթանը: Սմարթֆոնն անջատելուց հետո տեղի է ունենում մթությանը հարմարվելու երկարատև ընթացք: Հենց դա էլ հանդիսացել է ժամանակավոր կուրության պատճառ, հատկապես այն աչքի, որը նայել է էկրանին:
Այնպես որ, երբեք մեկ աչքով չնայեք թվային սարքերի էկրանին:
Իհարկե, այդ ժամանակավոր կուրությունը հետևանքներ չի ունենում, սակայն այս տեղեկատվությունը ձեզ պետք է, որպեսզի նման դեպքերում տագնապներ և սթրեսներ չունենաք:
Եվ ընդհանրապես զույգ ու բաց աչքով նայեք կյանքին ու երևույթներին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել