Նորից ֆուտբոլային մեկնաբանների կողմից ոչ հայերեն բառերի օգտագործման մասին,բոլոր ֆուտբոլասերները հասկանում են ինչ է նշանակում ,,պլեյ-օֆ,,,լավ չի կարելի ասել 1/8 կամ 1/4 եզրափակիչ,կամ հաջորդ փուլ,կամ ասենք ,,պրեսսինգի են դիմում,, դժվար է ասել ճնշում են գործադրում,կամ ,,փլեյմեյկեր,, կարելի է չէ օգտագործել կենտրոնական հարձակվող կամ ,,մաքուր հարձակվող,նույնիսկ նկատել եմ,որ որոշ հաղորդավարներ քաղաքները հայերեն չեն արտասանում Նիցցան ասում են Նիս,որը բնականաբար ճիշտ չէ:Կարծում եմ Լեզվի պետական տեսչությունը հանրային հեռուստաընկերության և ինչու չէ մյուս հեռուստաընկերությունների մարզական մեկնաբանների հետ խորհրդատվական հանդիպումներ պետք է ունենա: Հետաքրքիր է,որ խորհրդային տարիներին վերը նշված արտահայտություններ կամ բառեր եթերում չէին հնչում,բարեբախտաբար ստադիոնը այժմ փոխարինվել է մարզադաշտով, իսկ մրցավարական բրիգադան փոխարինվել է մրցավարական անձնակազմով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել