Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի նմուշների երեկոյան վաճառքը Christie’s աճուրդի տանը բերել է 25.6 մլն ֆունտ սթերլինգ եկամուտ, գլխավոր նմուշը դարձել է Ամեդեո Մոդիլյանիի կտավը, գրում է РИА Новости-ն:


Մոդիլյանիի աշխատանքը, որում նկարիչը պատկերել է իր սիրելի բնորդուհիներից մեկին` Խանկա Զբորովսկուն՝ իր ընկերոջ և հովանավոր Լեոպոլդ Զբորովսկու կնոջը, վաճառվել է գրեթե 8.3 մլն ֆունտով` 5-7 մլն նախնական արժեքի դեպքում:

Վասիլի Կանդինսկու 3 աշխատանքները վաճառվել են 1.8 մլն, 1.3 մլն և 1.25 մլն ֆունտով՝ համապատասխանաբար:

Մարկ Շագալի նկարը վաճառվել է 1.4 մլն ֆունտով` 700.000-1 մլն նախնական արժեքի դեպքում:


Որոշ աշխատանքներ, որոնք հավակնում էին դառնալ աճուրդի գլխավոր նմուշները, չեն գտել իրենց գնորդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել