-Երբ դու անցնելու լինես քո ճանապարհը` կհանդիպես դռան, որի վրա գրություն կլինի,- ասաց ուսուցիչը,-վերադարձի’ր ինձ մոտ և տեղեկացրու` ինչ է գրված այնտեղ:
Մի անգամ, մարմնի և հոգու որոնումների ճանապարհին, աշակերտը տեսավ դուռն ու վերադարձավ վարպետի մոտ:
-Այնտեղ գրված էր. «Դա հնարավոր չէ», -տեղեկացրեց նա:
-Գրությունը պատի՞ վրա էր, թե՞ դռան, -հարցրեց ուսուցիչը:
-Դռա’ն, -պատասխանեց աշակերտը:
-Լա’վ, այդ դեպքում ձեռքդ դիր դռան բռնակին ու բացի’ր այն:
Աշակերտը հնազանդվեց: Քանի որ գրությունը դռան վրա էր, ուրեմն` ճանապարհ էր ցույց տալիս, ինչն էլ հենց անում էր դուռը:
Երբ դուռն ամբողջովին բացվեց, գրությունն այլևս չերևաց: Եվ աշակերտը ներս մտավ:
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` անձնական արխիվից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել