Սպասեցի մի փոքր հանդարտվի, գրեմ:
GG-տաքսի ծառայությունը շատ մեծ գործ է արել: Հա, իրոք հեղափոխություն է արել սպասարկման ոլորտում:
Երկար ժամանակ օգտվում եմ GG-ից:
Երբևէ չեմ սպասարկվել նոսկիների հոտ ունեցող վարորդի կողմից, երբևէ չեմ սպասարկվել Դու-ով կամ ախպերով խոսակցությունը սկսող վարորդի հետ, երբևէ մագում ռաբիզը քոքած մեքենայում չեմ հայտվել: Ե
Առավելագույն սպասելս եղել է տաս րոպե: Հաճույք եմ ունեցել դիսպետչեր-վարորդ անասուն խոսակցություններից հեռու մնալ:
Հաշվիչի տարօրինակ ցուցմունքներից հեռու մնալ:
Կարելի է շարունակել ու շարունակել:
Հիմա GG-ի տնօրենը ինչ ա խոսել, տարբեր ընկալումներ կարող են լինել: Բայց, այն որ Որակ են ապահովել ու ապահովում, դա Փաստ է:
Ու քանի ապահովելու են, մարդիկ օգտվելու են:
Յանդեքսի մասով: Կգան, նույն որակը ապահովեն, կարելի է ընտրություն կատարել: Իրենց մեջից: GG-ից կամ Յանդեքսից:
Բայց ոչ երբեք անհասկանալի մեքենաների ու անհասկանալի վարորդների միջև: