Նրանք երկու ընկեր էին Ավետն ու Սուրենը....
Արցախյան շարժման սկզբից Ավետը Սուրենին ինչ-որ մահափորձերի ու ձերբակալությունների մասին էր իշմար տալիս... Երկար սպասեցնել չտվեց Ավետը, յորղաները կապեց ու փախավ հեռավոր Ամերիկաներ... Նրանից լուր չկար երկար տարիներ, մինչև վերջերս Ֆեյսբուքում սկսեց Հայաստան քֆրտելը... Մյուս ընկերը՝ Սուրենը, մեկնեց Արցախ ու կռվեց՝ մի քանի անգամ ստանալով թշնամու գնդակը...
Անցել են տարիներ, Ավետը բնակվում է ԱՄՆ-ում, առոք ու փառոք իր բիզնեսներով ու բանկային հաշիվներով, իսկ Սուրենը ունեցած չունեցած Ադրբեջանից ավար բերած MAZ մեքենայով էստեղից, էնտեղից գործ է կպցնում...
Նրանք երկու ընկեր էին... Պատահաբար հանդիպել են ՖԲ-ում, որտեղ Ավետը Հայաստան էր քֆրտում, Սուրենը պաշպանում...
Ինչո՞ւ էսքանը գրեցի, որ մի անգամ ևս հիշեցնեմ անցյալն ու ներկան ու հորդորեմ՝ ամոթ է... Դրսում փափուկ յորղաներից քլնգելը էնքան հեշտ ա.........
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hayrenater045/posts/339600232813348
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել