Ես ձեզ հասկացա, պարոնայք ու տիկնայք: Ձեր կյանքը կդատարկվի, եթե դուք բարձր գիտակցության կառավարիչ ունենաք: Սուլթանա-ցարական-սափրագլխական մուտացիաները հեռու են գնացել: Գենը ճնշում է սիրում, նվաստացում է սիրում... Եվ ստանում է լիովին: Եվ եթե նվաստացում չլինի, ինչի՞ մասին կլինեն գենի գրած ստատուսները և քոմենտերը:
Ուրեմն վայելեք նվաստացումը մինչև վերջին խազը: Ձեր մտքի և սրտի ազատագրումը կգա... Գուցե անսպասելի, գուցե երբ լինեք հատակին... Կիմանամ, որ ազատագրվել եք: Երբ ստատուս գրեք արևի մասին: Կամ օրինակ ակվարիումի մասին: Կամ ձկնորսական կարթերի մասին: Իսկ մինչև այդ պիտի հաղթահարեք սուլթանա-ցարական-սափրագլխական մուտացիաները: Եթե ՈՐՈՇԵՔ: Ուրեմն՝ հաջողություն: Պիղատոսը չեմ, որ լվանամ ձեռքերս, բայց իրավունք ունեմ ստատուսներ գրելու արևների մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3841907186695
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել