Ինչո՞ւ չենք կարող մենք հանգիստ կանգնել հերթի մեջ, համբերել մինչև մեր հերթը հասնի: Ինչո՞ւ ենք միշտ ուզում առաջ անցնել, ծանոթ գտնել ու «նրանով» առաջ գնալ հերթի մեջ: Կամ ասենք մի քանի օր առաջ Բիլայնի գրասենյակում հերթ եմ կանգնած, մի հատ կին եկավ ու.
- Ընդամենը մի հարց եմ տալու, առաջ անցնեմ էլի...
Իբր ես շատ կարոտելու պատճառով էի կանգնած հերթում:
Ազգային հատկանիշ է։ Այդ սովորությունը կախված չի ընդամենը մի կամ մի քանի բաների հետ, այլ բազմաթիվ գործոնների.
1) անհամբերություն
2) տաքարյունություն
3) ստերեոտիպեր (ով որ ծանոթ ունի, ուրեմն լավ տղայա, կամ ծանոթ ունենալը պրեստիժա), մեր հասարակության մեջ հաստատված ու հեղինակություն ունեցող մարդիկ սովորաբար հերթ չեն կանգնում, կանգնում են նրանք ովքեր «անճար են», ուստի հերթ չկանգնելը նաև ինքնահաստատման ձև է, շատերի համար՝ ճարպկության ապացույց։
4) Հերթ չենք կանգնում, քանի որ մեր առօրյայի կարելի է ասել ոչ մի բնագավառում, չկա արդարություն, հավասարություն ու օրինենքին հնազանդվել։ Հետևաբար մարդ մտածում է. եղունգ ունես գլուխդ քորի, դու չանցնես, մեկա մի շուստրի ու խելոք լինելուա ու քեզ արհամարհի ու անցնի։ՈՒրեմն առաջինը դու եղիր, ու մի թող որ քեզ հարիֆացնեն ու խափեն։
Եվ այսպես կարելի է շարունակել շատ երկար....
Ուստի՝ հերթ չկանգնելը ոչ թե պատճառ է, այլ հետևանք...
Կգա՞ մի օր, որ մենք կսովորենք հերթ կանգնել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/361224810652389
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել