Ստորև կը նշեմ Հայաստանի թշնամիների ցուցակն իմ պատկերացումներով: Թշնամիները կարող են լինել ինչպէս պետութիւններ, այնպէս էլ համապատասխան կազմակերպութիւններ կամ ուժեր: Ի դէպ, դրանցից շատերը կարելի է ներառել նաեւ մէկ կետի տակ:
Թշնամի յայտարարւում է այն պետութիւնը, կազմակերպութիւնը կամ մարդիկ, ովքեր իրենց գործունեութեամբ վտանգում են Հայաստանի և հայ ժողովրդի գոյութիւնը:
1. Թուրքիա - Սոյն պետությունն իր գոյութեան ընթացքում հայութեանն է հասցրել ամենածանր հարուածը դեռ անցած և նախանցած դարեր սկզբներին, որի վիթխարի ազդեցութիւնը հայութիւնը կրում է ցայսօր ու դեռ մի քանի դար պէտք է, որ հայութիւնն ամբողջութեամբ կարողանայ վերացնել այդ հարուածի հետեւանքները: Թուրքիան ցայսօր էլ չի թաքցնում իր թշնամական տրամադրութիւնը հայ ազգի և Հայաստանի յանդէպ:
2. Ադրբեջան - Ֆաշիստական այս պետութիւնն ամէն օր քարոզում է հակահայկականութիւն: Հայերի վերաբերեալ ամենուր տարածում է կեղծիք, ձեռնարկում հնարավորինս ամէնը վարկաբեկելու համար հայ ազգի դարերից ձեռք բերուած բարի համբաւը:
3. Համաշխարհայնացման զոմբիացման պրոցեսներ - Չարուեստի (այդ թւում տափակ հումորներ, ցածրորակ երաժշտութիւններ, գրականութիւն, թատրոն, կինո, որոնք երբէմն իրենց մէջ շեշտադրում են անբարոյականութիւնը, յաճախ այն ներկայացնելով համարձակութիւն) դիտավորեալ պրոպագանդայ իրականացնողները հայութեան մէջ՝ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Հայաստանից դուրս:
Անբարոյականութեան համատարած քարոզչութիւն:
Աղանդավորական կազմակերպութիւնների ղեկավար կառոյցները՝ իրենց պարագլուխներով յանդերձ:
Այս պրոցեսների ետեւում կանգնած են կոնկրետ կազմակերպութիւններ, որոնք համապատասխան ձեւով կազմակերպում են նման ընթացքները, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ աշխարհի այլ երկրներում: Հետաքրքիր է նաեւ այն յանգամանքը, որ Հայաստանում բացի հայ տականքներից, այս գործունեութեամբ առաւել ակտիւ զբաղւում են նաեւ այլազգիներ:
Վերը նշուած գործընթացները կազմակերպելու համար, գտագործւում են տարիների ընթացքում մշակուած մեթոդներ մարդկանց զոմբիացնելու, նրանց ճշմարիտ ճանապարհից շեղելու համար:
Սրանք իրենց ետեւում կանգնած կառոյցներով նպատակ ունեն հայութեանը սպանել մշակութապէս և հոգէպէս:
4. Հայ ազգի տականք - Ազգութեամբ հայ, որը սակայն թքած ունի իր ժողովրդի եւ պետութեան վրայ և յանուն իր անձնական շահի պատրաստ է մեծամեծ վնասներ հասցնել իր ժողովրդին: Այդ թւում՝ մատնել ազգային անվտանգութեան, պետութեան, բանակի գաղտնիքները, կատարել լրտեսութիւն Հայաստանում, թալանել պետութեան միջոցներն իր անձնական կարիքների համար, հայութեան մէջ ծաւալել կամ կազմակերպել ազգի անվտանգութեանը սպառնացող քարոզչութիւն, ինչպէս 3-րդ կետում նշուածները, այնպէս էլ բարոյահոգեբանական մակարդակի իջեցմանը միտուած քարոզչութիւններ:
5. Հայութեան ճակատագրի հարցերը որոշող ոչ հայկական կառոյցներ կամ պետութիւններ - Պատերազմներ հրահրող, սահմաններ գծող, ազգութիւնների մէջ թշնամանքներ սերմանող, ցեղասպանութիւններ կազմակերպող կառոյցներ կամ պետութիւններ, որոնք հակասում են հայութեան և մարդկութեան շահերին, ինչպէս նաեւ վտանգում են կամ ռիսկի են դնում հայ ազգի գոյութիւնը:
Սրանք տիրապետում են վիթխարի ռեսուրսների, այդ թւում ժողովուրդների մէջ հուզումներ, պոռթկումներ հրահրել, արհեստածին պատերազմներ ստեղծել, պետութիւնների կառավարութիւններ փոխել եւ այլն․․․
6․ :
Ի՞նչ կարող ենք անել մենք, սովորական մարդիկս, այս ռիսկերի ազդեցութեան գոտում:
Երբ որպէս հաւաքական միավոր՝ հայ ազգ, վերջապէս ունենք մեր Անկախ Պետութիւնը, ու նպատակադրուած ենք դիամակայելու ինչպէս մե՛ր թշնամիներին, այնպէս էլ կեանքի կոչել մեր աջեւ դրուած նպատակները:
Իսկ մեր շրջապատից շատերն առանց գիտակցելու ընկնում են այս կամ այն երեւոյթների ազդեցութեան տակ ու իրենց գործունեութեամբ ջուր լցնում մեր թշանմիների ջրաղացին:
Շատերն ամէն ինչում մեղադրում են մեր ՊԵՏՈՒԹԵԱՆԸ (գոնէ լիներ իշխանութեանը կամ անհատներին), այնինչ մոռանում, որ մինչ մեր նորնակախ պետութիւնը, մենք ունենք շա՜տ-շա՜տ թշնամիներ և գրեթէ բոլոր բացսական երեւոյթներն այդ թշնամիների գործունեութեան, ներգրաւուածութեան արդիւնք են:
Իսկ շատերը պարզապէս չեն դիմանում և թողնում, հեռանում են:
Ի՞նչ կարող ենք անել մենք, սովորական մարդիկս, այս ռիսկերի ազդեցութեան գոտում․․․
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/402047.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել