Այդ տեսանկյունից դպրոցներում գրականության դասընթացի շրջանակներում խիստ պարտադիր է, որ երեխաները հաղորդակից լինեն նաև հայ ժամանակակից գրականության հետ, թե չէ ստացվում է այնպես, որ գրականությունն աշակերտների համար ավարտվում է Համո Սահյանով և Հրանտ Մաթևոսյանով:
Այս գործընթացը մեծ բեկում կառաջացնի գրականագիտության ոլորտում, ինչպես նաև կկոտրի այն զավեշտկան կարծրատիպը, թե մենք ժամանանակից գրականություն չունենք: Հաճախ ենք չէ՞ այսպիսի արտահայտություններ լսում, հատկապես գրականությունը դասականների աֆորիզմների շրջանակներում սահմանափակող փսլնքոտների կողմից:
Վերոհիշյալ գործընթացի արդյունքում դպրոցներում կարձանագրվի նաև գրականության ուսուցիչների սերնդափոխություն, դե 60 տարեկան ընկեր Պետրոսյանը դժվար թե կարողանա ժամանակակից գրականություն դասավանդել, էլ չեմ ասում պոստմոդեռն ստեղծագործությունների մասին:
Եվ վերջապես, կկազմաքանդվեն ժամանակակից գրականության վերաբերյալ սկեպտիկ մոտեցումները, որոնց արատավոր ներգործության արդյունքում հայ գրականությունը կաղապարվել է մի քանի դասականների արդեն արդիականությունը կորցրած ստեղծագործությունների սահմաններում, ինչպես նաև մարդիկ կկորցնեն վախերը և կոմպլեքսները նորի նկատմամբ:
Հաշվի առնենք մի հանգամանք ևս, ժամանակակից գրականությունը, իրեն նախորդող շրջափուլերից տարբերովում է նրանով, որ այլևս անկախ պետության գրական միջավայրի պրոդուկտ է:
Իսկապես շատ տաղանդավոր գրողներ կան Հայաստանում, իսկ գրական միջավայրը հավակնում է դառնալ լավագույնը Հայ գրականության պատմության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1043980092362685
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել