Մենաշնո՞րհ եք ուզում.խնդրեմ.քանի դեռ ուկրաինական «ասկոֆենը»չէին «քշել» հայաստանյան դեղատներից, ռուսաստանյան «ասկոֆենի» գինը 120 դրամից չէր բարձրանում, որովհետեւ ուկրաինականը 100դրամ էր:Հիմա, երբ արդեն մեկ տարուց ավելի է, ուկրաինական «ասկոֆենը» քշեցին շուկայից, ռուսաստանյանի գինը հասավ 150-170 դրամի, ու դեռ ավելանալու միտում է ցուցաբերում:Իմ այն հարցին, թե երբվանի՞ց է թանկացել «ասկոֆենը»/ որ հայ ժողովրդի «հաց հանապազօրյա» գլխացավի ամենամատչելի դեղն / է, Վանաձորի մի քանի դեղատներում ասացին՝«շուտվանից».բայց՝հավանաբար Եվրասիական միություն մտնելուց հետո է թանկացել, այն էլ՝աստիճանաբար, ինչին առիթ ենք ունեցել անդրադառնալու՝գնաճի միտում արձանագրելիս:Ի՞նչ է ստացվում, փոխանակ Եվրասիական մտնելուց հետո Ռուսաստանից ուղարկվող դեղերն էժանանան, թանկանու՞մ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել