Լուր չկա: Փորձանք չկա, մահափորձ չկա, ի՞նչ անել:
Մոգոնել մի անհավանական լուր ինչ-որ մի հայտնի գործչի մասին (արտիստ, դեպուտատ, նախարար-մախարար), իբր տունն են թալանել, իբր բռնաբարել են, փորձել են բռնաբարել, ջեբն են մտել, ձեռ են գցել, զանգել` լազել են ... , հետո զանգել` «տեղեկությունները ստուգելու»: «Ստուգելու» ժամանակ էշ-էշ հարցեր տալ, ինչքան էշ հարցեր, այնքան` օղբաթ պատասխաններ: Բայց սա դեռ վերջը չէ: Դրանից հետո գտնել սրանց մերձավորներին եւ թշնամիներին` մեկական «մեկնաբանություն ստանալ»: Լիքը հակասական բաներ կհավաքվեն, դրանից հետո մի հատ էլ կարելի է զանգել «հերոսին» ու լրացուցիչ կայֆավատ լինել... Հետո գրել՝ հավաստի աղբյուրներից իմացանք, որ հալ-հեքիաթ, կապվել չհաջողվեց, հետո` հաջողվեց, հերքեց, բայց ձենը մի տեսակ խռպոտ էր, կապ(ն)վեցինք բարեկամ էսինչի ու վաղեմի թշնամի էնինչի հետ, ասացին` ընչու չէ, հավանական է, բայց անհավանական է, թեպետ չի բացառվում, որ այնուամենայնիվ` բացառվի ...
Մատելիալը պատրաստ է, թող համարձակվեն հոնորար չտան...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.barseghyan/posts/10200401735595358
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել