Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ բանակցություններ սկսելու մասին տեղեկությունները:

«Պոգբան հիանում է Զիդանով ու «Ռեալ»-ով: Բանակցությունները սկսել ենք, սակայն դրանք դեռ սկզբնական փուլում են: Ակնհայտ է, որ Պոլի համակրանքը ակումբի և մարզչի նկատմամբ էական նշանակություն կունենա որոշում կայացնելու ժամանակ:

Ինչ վերաբերում է Պոգբայի տրանսֆերի արժեքին, ապա այն արժե ցանկացած մեծ գումար, որքան ակումբները պատրաստ են վճարել»,- Marca-ն մեջբերում է Ռայոլայի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել