Քանի որ կենացները շատ քաղցրացան ggTaxi-ի վերաբերյալ, ես էլ եմ ուզում կիսվել իմ տպավորություններով:
.
1. Սուպերմարքեթինգային քայլ էր՝ կիրակի օրով էսպես ինտերնետը պայթացնել ոչ ոք չէր կարող: Բացի այդ, Խաչատուրը ggTaxi-ն շատ զգայուն սարքեց ապագա նորությունների նկատմամբ, ու եթե էս քանի օրը մի հատ լավ նորություն ունենան, ապա պատկերացնում եմ, թե ինչ արագությամբ այդ նորությունը կտարածվի:
.
2. Մեր փափկամազիկ հասարակությունը դեռ չի սովորել նման սուր ելույթների, բայց մի քանի անգամ որ նայեք Տռեվիս Կալանիկի (Uber), Ջեֆ Բեզոսի (Amazon) կամ Սթիվ Ջոբսի ելույթները, ապա կտեսնեք, թե ինչպիսի սրություն են կրում, ու հենց դա էլ դարձրել ա էդ ընկերություններին հանրաճանաչ:
.
3. Անպայման չի, որ Դուք հասկանաք ուրիշ մարդկանց մտքերը: Ես ինքս լրիվ ուրիշ կերպ կանեի, բայց էդ չի նշանակում, որ ինքը սխալ ա արել: Բիլլ Գեյթսը, Ջեֆ Բեզոսը, Էլոն Մասկը, ու լիքը այլ միլիարդատերեր երկար ժամանակ կողքինների վրա գժի ու իդիոտի տպավորություն են թողնել իրենց խելագար մտքերի պատճառով: Երկու տարի առաջ Snapchat-ի 23-ամյա հիմնադիրը հրաժարվեց վաճառել այն facebook-ին 3-4մլրդ դոլարով, իսկ անցած շաբաթ Snapchat-ը գնահատվեց 22մլրդից ավել: Էնպես որ իմ բոլոր ընկերներին ու ծանոթներին խնդրում եմ չթաղել ջիջիկներին ժամանակից շուտ:
.
4. Վերջինը, բայց ոչ ամենաքիչ կարևորը՝ էկոսիստեմ: Սիլիկոնյան Հովտի ամենակարևոր մրցակցային առավելություններից մեկն այն է, որ երբ մի ընկերություն նոր արտադրանք է թողարկում, բոլորը Սիլիկոնյան Հովտում նախատրամադրված են օգտագործել իրենց գործընկերոջ ապրանքը, որ առաջ գնան ու գրավեն աշխարհը: Կարծում եմ, որ հայկական ստարտափ համայնքի համար սա պիտի դառնա դիսցիպլինա:
P.S. Սենց All-in անում են կամ ամենախելոքները, կամ ամենահիմարները: Կյանքը ցույց կտա