Երբ տեղեկացա, որ Գարեգին Նժդեհի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը պատրաստ է ցուցադրության, անհամբերությամբ սպասեցի, թե երբ եմ դիտելու այն։ Սակայն հիասթափությունս կրկնապատկվեց ֆիլմը դիտելուց հետո․ այն կարելի է կապել ամեն ինչի, բայց ոչ հայ պետական, ռազմական գործիչ ու մեծ մտածող Գարեգին Նժդեհի հետ։ Ֆիլմում իսպառ բացակայում է Նժդեհի գաղափարախոսությունը, հայրենասիրական ոգին, այն ազգային արժեհամակարգը, որը Նժդեհն էր քարոզում, մի խոսքով՝ Նժդեհից ոչինչ չկար։ Այսօրվա երիտասարդության մի մասն ընդհանրապես տեղյակ չէ, թե ո՞վ է եղել Գ․ Նժդեհը, և առհասարակ, ի՞նչ է նշանակում նժդեհյան ցեղակրոնություն։ Ցավ է, որ շատերը Նժդեհի մասին պիտի պատկերացում ունենան կտրտված բովանդակության հենց այս ֆիլմը դիտելուց հետո։ Մի՞թե կարելի էր այս աստիճան իջեցնել Նժդեհի փիլիսոփայության նշաձողը, և արժե՞ր արդյոք 7 միլիոն դոլար ծախսել բուն նշանակետից մղոններով հեռու ցածրորակ ֆիլմ նկարահանելու համար։

ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել