Երբեմն լսում ենք, որ այս կամ այն գործարարն* ասում է, թե ինչեր է անում «հայ ժողովրդի համար», ինչքան հարկ է վճարում, ինչքան աշխատատեղ է ստեղծում։ Եվ դա ներկայացվում է որպես մեծագույն լավություն մեզ՝ բոլորիս։
Կուզենայի հիշեցնել այդ բարի մարդկանց, որ բիզնես անում են ԱՆՁՆԱԿԱՆ շահի ու եկամուտի համար։ Այո՛, բիզնես անելը հեշտ գործ չէ, այո՛, դուք մեծ դժվարություններ եք հաղթահարում ու ռիսկի եք դիմում։ Բայց հարգելիներս, դա անում եք ձե՛ր համար, ոչ թե իմ կամ մեկ ուրիշի։ Իսկ այդ ներմուծված «սոցիալական պատասխանատվություն» արտահայտությունը բոլորովին ուրիշ նշանակություն ունի և մեծ առումով՝ PR-մարքեթինգ-գովազդի շրջանակներում է։
* Գործարար ասելով նկատի ունեմ նաև մանր ու միջին գործարարներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/702274559875464
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել