Կրքերը գնալով թեժանում են ռուսական քրեական աշխարհում ու Ուսոանի սպանութունից հետո օր չի անցնում առանց հերթական սպանության կամ աղմկոտ ձերբակալության։
Այսպես, Մոսկվայում սպանվել է «օրենքով գող» Ասլան Ուսոյանի հակառակորդ կլանի կողմից թագադրված «օրենքով գող», ազգությամբ ադրբեջանցի Ռուֆաթ Նասիբովը՝ Ռաֆո Գյանջինսկին։ Կարծիքներ կան, որ սա Դեդ Հասանի սպանության վրեժն էր։ Նա նոր էր թագադրվել որպես «օրենքով գող»։
Գրեթե նույն ժամանակահատվածում Մերձմոսկովյան շրջանում քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են վրացական հանցավոր խմբավորման պարագլուխ, ծնունդով Հարավային Օսիայից, 1975թ. ծնված Ջեմալ Միքելաձեին (Ջեմո), ում Դեդ Հասանը զրկել էր գահից սպանվելուց առաջ։
Դատելով զարգացումներից՝ կարելի է ենթադրել, որ այս պահի դրութամբ Դեդ Հասանի կլանը մի շարք հաղթանակներ է տարել հակառակորդի նկատմամբ, բայց պատերազմը նոր է սկսվել, և մեծ արյունը դեռ առջևում է։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/263545387110234
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել