Այդ տեսանկյունից քրիստոնեական և հակաքրիստոնեական կամ հակակրոնական շրջանակների ծայրահեղացված և ֆունդամենտալիստական, հետադիմական էություն ունեցող բանավեճերն էլ կորցրել են իրենց արդիականությունը:
Հատկապես Հայաստանի պես ազատ երկրում համանման մոտեցումները անընդունելի են և չեն համապատասխանում պետության կողմից հռչկաված արժեքներին, այն է՝ անհավատները պետք է հարգեն հավատացյալների կրոնը, իսկ վերջիններս պետք է հարգեն առաջինների կրոնի բացակայությունը, առանց որևէ պիտակումների:
Իսկ Հռոմի պապը, ինչպես նշեցի վերևում, միլիոնավոր հավատացյալների համար հավատքի, հույսի, էթիկայի և տոլեռանդության մարմնավորում է, որը մի կողմ է շպրտել կրոնի վերաբերյալ դոգմատիկ ընկալումները և փորձում է կրոնը ծառայեցնել կարիքավորներին, աղքատներին, քաղցածներին այս կյանքում մի փոքր հույս ու թեթևություն պարգևելու համար:
Այս տեսանկյունից, Հայաստան նրա այցի վերաբերյալ հնչող անհարգալից հայտարարությունները անընդունելի են:
Որքան որ դատապարտելի է կրոնական ծայրահեղականությունը, այդքան էլ անընդունելի է հակակրոնական անհանդուրժողականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1042070395886988
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել