Կասկածից վեր է, որ ՀՀ-ԻԻՀ հարաբերություններն օրեցօր զարգանում և ավելի են ամրապնդվում բոլոր, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ինչին ի պատասխան մինչև վերջերս ադրբեջանական մամուլն ընկնում էր ցնցումների մեջ: Սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանի՝ ԻԻՀ կատարած այցը գրեթե չի լուսաբանվել ադրբեջանական մամուլում, ինչը բավականին տարօրինակ է, քանի որ Բաքվի վարչակարգի լրատվամիջոցները բավականին մանրամասն են զննում և´ հայկական և´ իրանական լրատվադաշտերը։ Անկասկած, ՀՀ ՊՆ փոխնախարարի այցը հիստերիայի նոր ալիք կառաջացնի ադրբեջանական վերնախավում: Իսկ այն, որ մենք չենք նկատում մինչ այս նման զարգացումներից հետո Ադրբեջանում սկսվող «բողոքի» դրսևորումները, երևի թե, պայմանավորված է հետևյալով. վերջերս Ադրբեջանի՝ «լաչառ կնոջը բնորոշ» վայնասունին իրանական կողմը պատասխանել էր իրենց հատուկ բազմաբովանդակ հայտարարությամբ՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրում «միջանցիկ երկիր» կարող է դառնալ Հայաստանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1083661348372200
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել