Մարոկկոյում մինարեթները նման չեն այլ երկրների նույն կառույցներին: Իսպանացիները, պորտուգալացիները, ֆրանսիացիները, անգլիացիները տարբեր ժամանակներում գրավել են այս երկրի տարբեր մասեր, եկեղեցիներ ու փարոսներ են կառուցել, առափնյա բերդեր ու քաղաքներ, որոնց վրա էլ հիմա արաբական մշակույթն է տարածվում:
Փարոսները մինարեթ են սարքել, ու նորերն էլ արդեն նույն ձևով են կառուցում: Մի կողմից մշակույթները խառնվում են ու զարգանում, մյուս կողմից` անտերացող հողին միշտ տեր կգտնվի:
Ինչպես մեր հողը, որ անտեր թողեցինք, ինչպես հիմա, որ անտեր ենք թողնոմ:
Հ.Գ. Ալ Ջադիդայի այս ամրոցը մինչև հիմա պորտուգալական քաղաք են կոչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել