Tert.am Youth-ի զրուցակիցն այս անգամ ArmComedy քաղաքական-երգիծական հաղորդման հաղորդավար, հումորիստ Նարեկ Մարգարյանի գեղեցկուհի կողակից՝ Մաշա Գասպարյանն է: Գեղեցիկ սիրո պատմության, Նարեկի հոգատար ամուսին լինելու, ապագա բալիկի և այլ հարցերի պատասխանները՝ զրույցում:
Ինչպե՞ս դասախոսը վերածվեց ասպետի:)
-Ամեն ինչ շատ աստիճանաբար է եղել մեզ մոտ: Սեր առաջին հայացքից չի եղել և առհասարակ չեմ էլ հավատում, որ մարդուն կարելի է սիրել առանց ճանաչելու նրա տեսակը: Սկզբում ֆեյսբուքով հարցեր էի տալիս դիպլոմային աշխատանքիս վերաբերյալ, իսկ ավարտելուց հետո աստիճանաբար ուրիշ բնույթ սկսեցին կրել այդ նամակները: Սկսեցինք կիսվել սիրելի երգերով, ֆիլմերով՝ մինչև հասկացանք, որ ժամանակն է հանդիպել արդեն ոչ որպես նախկին ուսանող և դասախոս:
Ասում են, որ ամուսնական կյանքի ընթացքում զույգերը նորովի են ճանաչում իրար: Ինչպիսի՞նն է Նարեկը ամուսնու կարգավիճակում:
-Համամիտ եմ այդ մտքի հետ: Թեև մենք 4 տարի ընկերություն ենք արել ու թվում էր ամեն մանրուք գիտենք միմյանց մասին, բայց ամուսնությունից հետո բոլորովին այլ աշխարհ բացվեց մեր առջև: Սկսեցինք հարմարվել իրար, երբեմն թեթև վիճել, բայց այդ փուլն էլ շատ արագ անցավ: Ինձ նույնիսկ թվում է, որ ամուսնությունից հետո շատ հարցերում նմանվել ենք իրար: Ամուսնու կարգավիճակում Նարեկը շատ հոգատար է: Իրականում կարող եմ ժամերով խոսել ու պատմել ամուսնուս մասին, բայց միայն կասեմ՝ շատ երջանիկ եմ, որ Նարեկի կինն եմ:
Ինչպե՞ս հայտնեցիք հղիության մասին լուրը և ինչպե՞ս արձագանքեց ապագա հայրիկը:
-Հղիության մասին լուրը իրականում կուզենայի ավելի օրիգինալ հայտնել, բայց քանի որ բնավորությամբ շատ էմոցիոնալ եմ…(ժպտում է) լուրն իմացա ու ամբողջ ուժով բղավեցի: Այնքան բարձր, որ Նարեկին քնից արթնացրի:
Տղա է, թե՞ աղջիկ
-Տղա երեխայի ենք սպասում: Բայց անպայման ուզում եմ աղջիկ էլ ունենանք: Կարծում եմ, որ կինը տարբեր սեռի երեխայի հետ յուրովի է վայելում մայրությունը: Երջանիկ կլինեմ, որ և՛աղջկա և՛ տղայի մայր լինեմ։
Ի՞նչ տեսակ օրիգինալ վերաբերմունք է ցուցաբերում Նարեկը հիմա: Ինչ-որ հատուկ քայլեր անում է՞, որպեսզի ընդգծի Ձեր կարգավիճակը:
-Ամուսինս միշտ շատ ուշադիր է եղել, բայց հիմա առավել ուշադիր է: Նարեկ Մարգարյանն ամուսնու կերպարում իսկական հրաշք է: Հատկապես, երբ հիմա հղիության վերջին ամսում եմ ու ամեն պահի սպասման մեջ ենք: Կողքիցս չի ուզում բացակայել, որ մենակ չլինեմ այդ պահին: Հիմա նույնիսկ նկարահանումների ժամանակ հեռախոսը չի անջատում, որ անհասանելի չլինի, երբ ժամանակը գա:
Վերջերս երեխայի ծննդյանն ընդառաջ խնջույք էիք կազմակերպել: Ո՞ւմ գաղափարն էր և կողմ է ապագա հայրիկը նման խնջույքներին:
-Այո, գաղափարը իմն էր: Կազմակերպել էի ամերիկյան «baby shower» կոչվող խնջույքը: Հայաստանում այն դեռ տարածված չէ, բայց վստահ եմ, որ ժամանակի հետ տարածված կդառնա, քանի որ շատ հաճելի երևույթ է, իսկ ապագա մայրիկին դրական էմոցիաները երբեք չեն խանգարում: Հավաքվել էինք միայն աղջիկներով ու նշում էինք ապագա բալիկիս ծնունդը: Նաև շատ օգտակար և հաճելի նվերներ ստացավ տղաս: Ամուսինս միշտ աջակցում է ինձ, երբ ես օրիգինալ մտքեր եմ ունենում:
Ի՞նչ անուն է կրելու Ձեր բալիկը:
-Անվան հարցում դեռ չենք կողմնորոշվել: Ընտրել ենք մի քանի անուն, երբ տղաս ծնվի կարծում եմ միանգամից կհասկանանք, որ անունն է ավելի շատ սազում նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ