Shamshyan.com–ը գրում է.

Հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ 34-ամյա Սահակ Սահակյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից, ով ըստ նախնական տեղեկությունների գաղութում ինքնավնասել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Աշտարակի բժշկական կենտրոնից Ս․Սահակյանին տեղափոխել են Երևանի դատապարտյալների հիվանդանոց (ЦВ):

Ս․Սահակյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, ով մեղադրվում էր ՀՀ․ քր․օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի (գողություն է, որը կատարվել է առանձապես խոշոր չափերով) հատկանիշով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել