168.am-ը գրում է.

Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել Հայաստան կատարելիք այցի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ansa.it-ը:

«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ Արևելյան երկրում` Հայաստանում` առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» (ROACO) կազմակերպության լսարանին ասել է Հռոմի պապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել