Tert.am-ը գրում է.

Օրերս Ռուսաստանի Նախագահի օգնականը հայտարարել է, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումներ ՌԴ նախագահի հետ, ինչին հետևելու է նախագահների եռակողմ հանդիպում: Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն այս հանդիպման հետ կապված առանձնապես սպասելիքներ չունի:  

«Նախ այս հանդիպման վերաբերյալ հայտնի է դարձել միայն ռուսական կողմի հայտարարություններից, հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի արձագանքել, համենայնդեպս հրապարակային հայտարարություններ չի եղել: Կարծում եմ՝ առհասարակ այս հանդիպման անցկացման նպատակահարմարությունը կախված է Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներից: Վիեննայում կողմերը մի քանի կարևոր հարցերի շուրջ համաձայնություն են ձեռք բերել։ Իսկ այս՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը պետք է լինի դրա տրամաբանական շարունակությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել