Panorama.am-ը գրում է.
«Քաղաքական ենթատեսքտ ունեցող հայտարարություն էր, սևեռվել էին զուտ Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժանամակ ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ խոսելով Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարության մասին:
Ըստ նրա, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Գարեգին Նժդեհի կերպարն հայ ժողովրդի համար փառահեղ էր, հերոսացած լույսի մեջ էր: Է.Միլիոտոնյանի խոսքով, միգուցե շատ փաստեր ռուսական կողմին հայտնի չեն Նժդեգի գործունեությունից, որտեղ իր բացն ունի նաև հայկական կողմը:
«Մենք պետք է ճշգրիտ ներկայացնենք, ճիշտ գնահատենք մեր հերոսներին, մեր արժեքները: Ով ուզում է՝ թող ճանաչի, ով ուզում է՝ ոչ: Քաղաքական մանր քայլեր են, առաջիկայում կհարթվեն: Մենք սթափ պետք է նայենք»,- նշեց նա՝ հավելելով, որ հակահայկական դրսևորում չէ, ռուսական մամուլի մի հատված է անդրադառնում թեմային. «Դրանք էլ գտնվում են ադրբեջանական, թուրքական ազդեցության տակ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



