Հանրապետության տարածքում` հունիսի 16-18-ը‵ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 19-20-ը օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում՝ հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.10C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.20C (1966 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.40C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել