Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 15-ին՝ ժամը 12.37-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է «1-03» ծառայություն:
Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ը (մոտ 70տ.):
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



