Մենք բոլորս հանցագործներ կդառանանք, եթե երկիրն այս վիճակում թողնենք մեր սերունդներին։ Այսքան բեռ դնել մեր սերնդի վրա, աններելի է։ Երբ գնում եմ զինվորների մոտ, զրուցում, սուրճ խմում, խոսում իրենց ընտանիքների մասին, փորձում մի քիչ հասկանալ նրանց, հարցնում եմ՝ ինչ են անելու զորացրվելուց հետո, մեղավոր եմ զգում, անսահման մեղավոր։ Մանավանդ, երբ ասում են, դե գնալու ենք Ռուսաստան աշխատելու։ Այս լուսավոր տղաները հետո պիտի վերադառնան անարդարություններով մինչեւ պռունկը լցված մեր կերտած իրականությունը։ Էս ինչ երկիր ենք թողնում մեր սերնդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: