Երևանի «Ալաշկերտ»-ը մեկնում է Հանքավան, որտեղ ուսումնամարզական 7-օրյա հավաք կանցկացնի: Հավաքին մասնակցելու են 22 ֆուտբոլիստներ,այդ թվում չորս լեգեոներներ: Հավաքի հենց առաջին օրը՝ ժամը 13:00-ին, Հայաստանի չեմպիոնը ստուգողական խաղում ուժերը կչափի Գյումրիի «Շիրակ»-ի հետ:

Այս մասին հաղորդում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի առաջնության նորընծա չեմպիոն «Ալաշկերտ»-ը շարունակում է պատրաստվել չեմպիոնների լիգայի խաղարկությանը, որտեղ պայքարն սկսելու է 1-ին որակավորման փուլից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել