Զարմանում եմ, ո՞ւմ էր անհրաժեշտ այս իրավիճակը, Հայրիկյանն ո՞ւմ էր խանգարում: Ուղիղ իմաստով՝ ոչ մեկի, բայց որոշ մարդկանց, հավանաբար, դուր չեկավ այն, որ Հայաստանում առաջին անգամ հավասարակշռված քարոզարշավ էր իրականացվում: Ես չգիտեմ՝ ոստիկանությունն ինչ բացահայտումներ կանի, բայց մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, պետք է պայքարենք հայ հասարակության մտածելակերպի փոփոխության համար, մոլախոտ հայերին արմատից հեռացնելու և չորացնելու համար: Ի վերջո, ինքնամաքրման ճանապարհ պետք է անցնենք: Թե չէ ամեն թափթփուկ վեր է կենում ու արատավորում մեր երկրի անունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել