Tert.am–ը գրում է.
Մարդիկ, ովքեր թերահավատորեն են վերաբերում ճակատագիր ասվածին, կարող են փոխել իրենց կարծիքը այս պատմությանը ծանոթանալով, որը ներկայացնում է The Independent-ը:
Չինաստանում բնակվող զույգը որոշել էր լուսանկարներ ընտրել իրենց գալիք հարսանյաց արարողության ժամանակ ցուցադրելու համար, երբ պատահաբար գտնում են ապագա ամուսնու լուսանկարներից մեկը, որում պատկերված է եղել նաև ապագա կնոջ մայրը:
Ինչպես հայտնում է պարբերականը`14-ամյա Չժանը լուսանկարվել էր 2000 թվականին` Մեծ Բուդդայի արձանին այցելած ժամանակ: Այդ նույն լուսանկարի հետին պլանում պատկերվել է նաև նրա հարսնացուի` Յիքինի մայրը:
Ինչպես պարզվել է՝ երկու ընտանիքները 15 տարի առաջ նույն զբոսաշրջային ավտոբուսով են ճամփորդել և հանդիպել միմյանց:


Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/15/Chinese-couple/2050107
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



