«Պատմեք Ձեր մասին» հարցադրմանը պատասխանելիս հիշեք.

1. Մի սկսեք պատմել Ձեր կյանքի պատմությունը
2. Պատմեք գործատուի համար օգտակար բաների մասին

Տրամամաբանակ է, որ գործատուին չի հետաքրքրում ձեր անձնական կյանքը։
Դրա փոխարեն տվեք ձեր մասին այնպիսի տեղեկություններ, որոնք օգտակար կարող են լինել գործատուին

Նման տեղեկություններ կարող են լինել.

• Մասնագիտական հաջողությունները
• Ձեռքբերումները ուսումնական պլանում
• Հմտությունները
• Նպատակները
• Ինչի համար եք հենց այդ ընկերությունում ուզում աշխատանքի անցնել
Ցանկալի է ամեն կատեգորիան ներկայացնելուն տրամադրել ոչ ավել, քան 30 վայրկյան։

Մասնագիտական հաջողություններ ոչ վաղ անցյալում

Ասել

• 3-5 մասնագիտական հաջողություններ ոչ վաղ անցյալում
• Պատմեք այնպիսի ձեռքբերումների մասին, որոնք վերաբերում են այն պաշտոնին, որի համար դիմում եք
• Փորձի մասին խոսելն, իհարկե, ամենակարևորն է

Չասել

• Վերապատմել ռեզյումեն
• Անիմաստ խոսել աշխատանքային փորձից
• Ասել ձեռքբերումների մասին, որոնք այդ գործի հետ կապ չունեն

Ձեռքբերումները ուսումնական պլանում

Ասել

• Բացատրեք, թե ձեր ունակությունները ինչպես կարող են օգնել, որպեսզի կարողանաք կատարել ձեր պարտականությունները
• Պատմեք, թե ինչեք սովորել ձեր վերջին աշխատանքի վայրում
• Պատմեք ձեր ձեռք բերած ամենակարևոր ու մեծ փորձի մասին

Չասել

• Հերթով թվարկել, թե որտեղ եք սովորել (դպրոց, քոլեջ, համալսարան, կուրսեր)
• Վերապատմել ռեզյումեն
• Խոսել հմտությունների մասին, որոնք ոչ մի օգուտ չեն կարող տալ

Հմտություններ

Ասել

• Պատրաստեք 2-4 հմտություններ պատմելու համար
• Պատմեք այն մասին, թե ինչ օգուտ կարող են տալ դրանք գործնականում
• Պատմեք, թե ինչպես եք ձեռք բերել այդ հմտությունները

Չասել

• Ստել հմտությունների մասին
• Պատմել այնպիսի հմտությունների մասին, որոնք կապ չունեն այդ աշխատանքի հետ
• Ստել

Նպատակներ

Ասել

• Նշեք այնպիսի նպատակները, որոնք կարող են իրականություն դառնալ այդ ընկերության օգնությամբ
• Պատմեք այնպիսի նպատակների մասին, որոնք ցույց կտան՝ ինչ եք մտածում ապագայի վերաբերյալ
• Ցույց տվեք, որ դուք ուզում եք կայունթյուն և կարիերայի աճ

Չասել

• Պատմել անձնական նպատակների մասին (ուզում եմ մեքենա գնել, տունս վերանորոգել)
• Նշել այնպիսի նպատակներ, որոնց իրականացմանն այդ ընկերությունը չի կարող նպաստել
• Խոսել բաների մասին, որոնք ցույց կտան ձեր՝ ոչ կոմպետենտ լինելը

Ինչու է ձեզ հետաքրքրել ընկերությունում աշխատելը

Ասել

• Պատմեք, թե ինչպես կարող է ընկերությունն օգնել, որ հասնեք ձեր նպատակներին
• Ասեք, որ ձեզ դուր է գալիս աշխատանքային մթնոլորտը
• Ակկնարկեք, որ տեսնում եք ձեզ ընկերության ապագայում


Չասել

• Խոսել աշխատավարձի մասին
• Ասել՝ «ինձ ուղղակի աշխատանք է պետք»
• Ասել, որ ուզում եք աշխատեք միայն նրա համար, որ այդ ընկերություն լավ մարդիկ են աշխատում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել