Armfootball.com-ը գրում է.
Եվրոպայի առաջնության հինգերորդ խմբի առաջին տուրի առաջին խաղում Իռլանդիայի հավաքականը մրցեց Շվեդիայի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Սեն-Դենիի «Ստադ-դե-Ֆրանս» մարզադաշտում:
Հանդիպման սկիզբն անցավ առանց լուրջ գրոհների: 10-րդ րոպեին իռլանդացիներն առաջին վտանագավոր պահը ստեղծեցին: Անգլիական «Դերբիի» ֆուտբոլիստ Ջեֆ Հենդրիկն ընթացքից հարված կատարեց: Դրվագում փայլուն խաղաց Շվեդիայի հավաքականի դարպասապահ Իսակսոնը և գնդակը հանեց անկյունային: 5 րոպե անց գոլի հեղինակ կարող էր դառնալ Իռլանդիայի հավաքականի պաշտպան Կլարկը, եթե անկյունայինից հետո շեղ չհարվածեր:
Շվեդները, չնայած փորձերին, առաջին 25 րոպեի ընթացքում լուրջ պահ չկարողացան ստեղծել: Փոխարենը 29-րդ րոպեին ևս մեկ պահ ունեցան իռլանդացիները: Ձախ եզրից Ռոբերտ Բրեդին շարժվեց դեպի կենտրոն և հեռահար հարվածով փորձեց գրավել մրցակցի դարպասը, գնդակը փոքր շեղությամբ անցավ ուղղահայց դարպասապաձողի վրայով:
32-րդ րոպեին Իռլանդիան ևս մեկ գրոհ կազմակերպեց և այն կարողացավ ավարտին հասցնել: Ջեֆ Հենդրիկը մրցակցի տուգանային հրապարակի մատույցների մոտ պատ խաղարկեց Շեյն Լոնգի հետ և գեղեցիկ հարված կատարեց: Դրվագում շվեդներին օգնության հասավ ուղղահայաց դարպասաձողը:
Ընդհանուր առմամբ առաջին կեսն անցավ Իռլանդիայի առավելությամբ: Շվեդները գրեթե ոչնչով աչքի չընկան, ի տարբերություն մրցակցի, որը մի քանի անգամ մոտ էր գոլ խփելուն: Առաջին կեսն ավարտվեց 0:0 հաշվով:
Ընդմիջումից հետո իռլանդացիները միանգամից սկսեցին վերահսկել գնդակի տեղաշարժը և արդեն 46-րդ րոպեին Ջեֆ Հենդրիկըհարվածեց դարպասին, բայց գնդակը շեղ ընթացավ: Երեք րոպե անց Իռլանդիան ի վերջո բացեց հաշիվը: Աջ եզրից Կոուլմանը շրջանցեց մրցակցի պաշտպանին և փոխանցեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ հերթապահում էր կիսապաշտպան Ուեսլի Հուլահանը: Վերջինս ընթացքից գեղեցիկ հարվածով խոցեցԻսակսոնի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը:
Բաց թողած գոլից հետո շվեդները նետվեցին առաջ՝ կորցրածն արագ ետ բերելու համար և անկյունայինի իրավունք ստացան:Չելստրյոմի փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվածՖորսբերգը նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:
Դրանից հետո շվեդներն ավելի շատ էին տիրում գնդակին: 60-րդ րոպեին Դարեն Ռենդոլֆի դարպասը կարող էր գրավել Զլատան Իբրահիմովիչը: Ձախ եզրից Մարտին Օլսոնը գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, Իբրահիմովիչը մեկ հպումով փորձեց գրավել դարպասի հեռավոր անկյունը, բայց գնդակը շեղությամբ անցավ հորիզոնական դարպասաձողի կողքով:
71-րդ րոպեին Իբրահիմովիչը, վերջապես, աչքի ընկավ արդյունավետ գործողությունով: Մրցակցի տուգանային հրապարակում Զլատանը պատ խաղարկեց փոխարինման դուրս եկած Յոն Գվիդետիի հետ, վերջինս կրունկով հիանալի փոխանցում կատարեց Իբրային, վերջինս էլ այն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն: Պաշտպան Կիրան Կլարկըփորձեց հեռացնել գնդակը, բայց դրա փոխարեն այն ուղարկեց սեփական դարպասը:
10 րոպե անց շվեդները ևս մեկ վտանգավոր գրոհ կազմակերպեցին: Ձախ եզրում կրկին հաջող խաղաց Մարտին Օլսոնը, փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակ: Իբրահիմովիչին մի փոքր չհերիքեց գնդակը ցանցն ուղարկելու համար:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում թիմերը փորձեցին հաջողության հասնել, հատկապես, իռլանդացիները, սակայն ավելին անել չհաջողվեց: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Եվրոպայի առաջնություն, «E» խումբ, Սեն-Դենի «Ստադ-դե-Ֆրանս» մարզադաշտ
Իռլանդիա - Շվեդիա 1:1
Գոլերը՝ Հուլահան 48՛ - Կլարկ 71՛ ինքնագոլ