U.S. Secretary of State Kerry speaks about the Ukraine crisis after his meetings with other foreign ministers in ParisAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Վենեսուելայի կառավարությանն ազատ արձակել քաղբանտարկյալներին և կրճատել ապրանքների դեֆիցիտը երկրում:

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է «Ֆրանսպրես»-ը:

Դոմինիկյան հանրապետությունում Ամերիկյան պետությունների կազմակերպության նիստի ընթացքում Քերին Վենեսուելայում տիրող իրավիճակը «խիստ մտահոգիչ» է անվանել ու դիմել է կառավարությանը՝ կոչ անելով «ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին, հարգել խոսքի ազատությունն ու կրճատել երկրում պարենային ապրանքների դեֆիցիտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել