Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ում և Ֆրանսիայում վերջին օրերի ահաբեկչական հարձակումներն իրականացնողները իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներ ունեցող ամերիկացի Ումար Մաթինն ու ֆրանսիացի Լարոսի Աբբալան էին: Սակայն «Իսլամական պետության» կողմից հիշյալ բռնարարքներից հետո անմիջապես պատասխանատվություն ստանձնելու հայտարարություններ եղան, և այդ բռնարարքների կազմակերպումը վերագրվեց կառույցի զինյալներին՝ ԱՄՆ-ում` Ումար Մաթիին, իսկ Ֆրանսիայում` Լարոսի Աբբալային:
Առավել հավանական է, որ ԻՊ-ի ղեկավար շրջանակից ահաբեկչական հարձակում իրականացնելու անմիջական հրահանգ չի եղել: Տվյալ դեպքում գործ ունենք սեփական նախաձեռնությամբ ահաբեկչությունների հետ: Մտահոգիչն այն է, սակայն, որ իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով առաջնորդվող կառույցների ու անձանց համար դյուրին է դարձել լայն լսարանին այդ ծայրահեղական հայացքները հրամցնելը:
Նույնիսկ այն դեպքում, երբ ԻՊ-ը չի շտապում ստանձնել որևիցե բռնարարքի պատասխանատվությունը, ԶԼՄ-ներում սկսվում է քարոզչական պատերազմ տվյալ ահաբեկչությունը համակրողների և քննադատողների միջև: Տեղեկատվական հոսքը հեշտությամբ մոնիպուլիացիայի է ենթարկում այդ պայքարի թիրախում հայտնված լսարանին՝ վերջիններիս դարձնելով դրա զոհը:
Իհարկե, վերոշարադրյալ իրողությունը նոր չէ, սակայն ԻՊ-ը նախկինում եղած բոլոր իսլամական ծայրահեղ արմատական կառույցների համեմատ շատ լավ է պատկերացնում մեդիա դաշտն ու դրա հնարավորությունները: ԻՊ-ը շատ լավ հասկանում է, որ տարածքներին տիրապետելն ու դրանց վրա ռեսուրսներ ունենալը (ինչը մենք տեսնում ենք Սիրիայում, Իրաքում և այլ հատվածներում) կարևոր է հաջողության հասնելու համար: Սակայն իսլամականների համար ԶԼՄ-ներն այն հարթակն է, որտեղ գաղափարական պայքար է գնում, որի շրջանակներում սեփական գաղափարական երկարակեցությունը, արդիականությունն ու շարունակականությունը կարող է լավագույնս պահպանվել, անգամ ավելացվել, եթե նույնիսկ ցամաքում ձախողումներ ու անհաջողություններ կան:
Իսլամականների կողմից աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող միայնակ ահաբեկչական բռնարարքները («Lone wolf operation» կոչված ահաբեկչական գործողությունները) նորույթ չեն: Իսլամական ծայրահեղ արմատական կառույցների հետևորդները ժամանակ առ ժամանակ գնում են նման գործողությունների (ծայրահեղական իսլամում այն կոչվում է անձնական պարտականություն, որը պետք է իրականացնեն ունակ մուսուլմանները անհավատների դեմ պայքարում): Վերջին շրջանում հիշյալ մարտավարությունը ողջունվում է ԻՊ-ի և դրա ղեկավարների կողմից: ԻՊ-ի խոսնակ ալ-Ադնանիի մայիսի 21-ի ուղերձում նույնիսկ նշվեց, որ անհատական-միայնակ ահաբեկչություններն ավելի ընդունելի են, քան անմիջապես ԻՊ-ի ղեկավար շրջանակի կողմից կազմակերպված և համակարգված գործողությունները: ԱՄՆ-ում և Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններում նկատելի են ալ-Ադնանիի մատնանշած «Lone wolf» հարձակումների մարտավարությանը հետևելը (օրինակ ֆրանսիացի ոստիկանին և նրա տիկնոջը սպանած Լարոսի Աբբալան նախքան ահաբեկչական հարձակումը ֆեյսբուքյան իր էջում տեղադրած տեսանյութում նշել էր, որ իր գործողությունը ալ-Ադնանիի ուղերձի պատասխան է):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



