Ջասթին Բիբերը չի դիմանում հայտնիության բեռին և կրկին որոշել է լքել շոու բիզնեսը, հայտնում է starslife.ru-ն:

Վերջերս երգիչն ալբոմ է ձայնագրել և մեկնել համաշխարհային համերգային շրջագայությունների, սակայն դրանից հետո որոշել է հանգստանալ և ժամանակավորապես հեռանալ շոու բիզնեսից, ինչի մասին հայտնել են նրան մոտ մարդիկ: «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ջասթինը զգացել է հսկայական հոգեբանական ճնշում»:

Ժամանակավոր արձակուրդը Ջասթինը կօգտագործի աշխարհը տեսնելու համար: «Ջասթինին առաջվա պես դուր է գալիս երգեր գրել և դրանք կատարել երկրպագուների համար, սակայն այդ համերգային շրջագայությունը նրա համար հոգեբանորեն շատ ծանր դուրս եկավ: Նա արդեն դադարել է հանդիպումներ անցկացնել երկրպագուների հետ և նրանց հետ լուսանկարվել, սակայն առաջվա պես ճնշում է զգում»,- ամփոփել է լրատուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել